Զգա Հայաստանի պատմության շունչը 3 օրում

Ամրագրեք այս տուր փաթեթը, որտեղ ամեն քայլափոխի բացահայտվում են այս հնագույն երկրի թաքնված գոհարներն ու մշակութային հարստությունը: Այս մանրակրկիտ մշակված զբոսաշրջ...See more

Ամրագրեք այս տուր փաթեթը, որտեղ ամեն քայլափոխի բացահայտվում են այս հնագույն երկրի թաքնված գոհարներն ու մշակութային հարստությունը: Այս մանրակրկիտ մշակված զբոսաշրջային փաթեթը հրավիրում է ձեզ վայելելու Հայաստանի պատմական գանձերը, բնական հրաշքները և զգալու նրա հյուրընկալության իսկական ջերմությունը: Միացեք դեպի «Հայաստան – գանձերի կղզի» ուղևորությանը և ձեր ճանապարհորդության յուրաքանչյուր պահ կվերածվի թանկ հայտնագործության: Թող Հայաստանի գանձերը գերեն ձեզ և դառնան մնայուն հիշողություններ:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

See less
Տևողություն

4 Days

Language

ԱՆԳԼԵՐԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ

Highlights Icon

Առանձնահատկություններ

«Զգա պատմության շունչը» տուր փաթեթը պարզապես ճամփորդություն չէ. այն հատուկ հանդիպում է անցյալի ու ներկայի, պատմության ու մշակույթի, բնության ու ավանդույթների հետ: Հայաստանը հեքիաթային բնապատկերներով հարուստ երկիր է և այս եզակի շրջագայության ամեն րոպեն թույլ կտա ձեզ զգալ դարերի շունչն ու Հայաստանի սրտի զարկերը: «Զգա պատմության շունչը» շրջագայության ընթացքում մենք կկիսվենք ձեր հետ պատմություններով և լեգենդներով, որոնք կյանք են հաղորդել մեր լեռներին ու հուշարձաններին և դուք ակնածանքով կլցվեք պատմության փորձությանը դիմակայած ազգի տոկունության հանդեպ:

Include/Exclude

  • Գիշերակաց հյուրանոցում
  • ԱՆԳԼ և ՌՈՒՍ էքսկուրսավար
  • Վարպետաց դաս և համտես
  • Թխվածքներ էքսկուրսիաների ընթացքում
  • Տրանսֆեր հյուրանոցից մեկնակետ
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տրանսֆերներ
  • Շշալցված ջուր
  • WiFi էքսկուրսիաների ընթացքում
  • Մուտքի տոմսեր
  • Փոխադրում հյուրանոց էքկսուրսիաներից հետո
  • Ավիատոմսեր
  • Ճաշեր և ընթրիքներ

Ծրագիր

Օր 1 Ըստ թռիչքի Անհատական տրանսֆեր՝ Երևանի օդակայան – Երևան
Օր 2 10:00 _19:00 Խմբային էքսկուրսիա՝ Խոր Վիրապի վանք, Ազատի Ջրամբարի դիտակետ, Գառնիի տաճար, Լավաշի թխման վարպետաց դաս, Գեղարդի վանք
Օր 3 10:00 _ 20:00 Խմբային էքսկուրսիա՝ Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան (կարճ կանգառ), Գոշավանք, Հաղարծնի վանք
Օր 4 Ըստ թռիչքի Անհատական տրանսֆեր՝ Երևան – Երևանի օդակայան

Book This Tour

Մասնակիցներ

Մեծեր
29120 AMD
Երեխաներ
14560 AMD
Loader
Thank You
Booked Successfully
  • Details
Ամրագրման խտապատկեր

Զգա Հայաստանի պատմության շունչը 3 օրում

Ամրագրել հիմա
Ընտրել օրը
00 Month
Հյուրեր
00 Guest
Մեծեր
Երեխաներ
Ամրագրել հիմա
Ընտրել օրը
00 Month
Հյուրեր
00 Guest
Մեծեր
Երեխաներ

Have a question in mind

Looking for more info? Send a question to the tour agent to find out more.

Ամրագրման պայմաններ

Տուր Փաթեթների Ծառայությունների շրջանակում Ընկերությունը մատուցում է Խմբային Էքսկուրսիաների, Հյուրանոցների Ամրագրման և Տրանսֆերների Ծառայություններ՝ դրանց տարբեր համակցությամբ։ Տուր Փաթեթների Ծառայությունների մատուցումը կարգավորվում է համապատասխանաբար Խմբային Էքսկուրսիաների, Հյուրանոցների Ամրագրման և Տրանսֆերների Ծառայությունների համար նախատեսված դրույթներով.

Խմբային Էքսկուրսիաներ

Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։

Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

Մասնակիցների հաշվառումը և նստեցումը պատշաճ իրականացնելու համար, մասնակիցներից ակնկալվում է Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Հյուրանոցների Ամրագրում

Հյուրանոցների Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է հյուրանոցային սենյակների ամրագրում:

Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում հյուրանոցային ծառայություն մատուցող։

Հյուրանոցում գրանցվելիս (check-in) պահանջվում է ներկայացնել հյուրանոցում հանգրվանող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։

Հյուրանոցի Ամրագրման Ծառայության Գնի հաշվարկը կատարվում է համաձայն մուտքի (check-in) և ելքի (check out) ժամերի: Մուտքի ժամից ավելի շուտ կամ ելքի ժամից ավելի ուշ ամրագրում կատարելու հնարավորությունը կախված է տվյալ հյուրանոցում սենյակ(ներ)ի առկայությունից: Առկայության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ վճար, որը ենթակա է առանձին քննարկման։

Ամրագրում կատարելիս՝ հատուկ պահանջներ ունենալու դեպքում, խնդրում ենք նախօրոք լրացնել «Նշումներ» դաշտը, որոնք կդիտարկվեն հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից և հնարավորության դեպքում կիրականացվեն։

Հյուրանոցում գիշերակացից զատ, այլ ծառայություններից օգտվելու դեպքում Դուք պարտավորվում եք տեղում վճարել և փակել հաշիվները՝ ըստ հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության սահմանած կարգի և գների:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից հյուրանոցի ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Կայքում ներկայացված հյուրանոցների աստղային վարկանիշը ​​Մեր կողմից չէ որոշված: Հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերությունն է որոշել իր աստղային վարկանիշը՝ ելնելով մատուցվող ծառայությունների տեսակից և որակից: Մենք չենք ներկայացնում որևէ պահանջ աստղային վարկանիշների վերաբերյալ և չենք վերանայում դրանք, ինչպես նաև, պատասխանատվություն չենք կրում աստղային վարկանիշերի վերաբերյալ Պատվիրատուի ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատկերացման և փաստացի անհամապատասխանության համար։

Տրանսֆերներ

Տրանսֆերների տևողությունները Կայքում ներկայացված են մոտավոր՝ երթևեկության նորմալ բեռնվածության հաշվարկով:

Տրանսֆերների ընթացքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Տրանսֆերների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 1 300 000 AMD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Ձեր հարցումը