Մեծեր
Փոքրեր
Այս անհատական էքսկուրսիան որոշակի բազմազանություն կհաղորդի ծրագրին, որն արդեն իսկ լի է տարատեսակ վանքերի այցելությամբ: Առաջին կանգառը կլինի Հայոց այբուբենի հուշարձանը, որտեղ կարող եք լուսանկարվել քարե վսեմ տառերի մոտ: Հաջորդիվ այցն է 7-րդ դարի Ամբերդ ամրոց, որը պատրաստ է զարմացնել Ձեզ իր պատմությամբ և գեղատեսիլ տեղանքով: Ծրագրի վերջում Դուք կուղևորվեք դեպի մեր երթուղու ամենաբարձր կետը՝ Քարի լիճ (3250 մ), որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին:
6-7 Hours
5
ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ
Այս անհատական էքսկուրսիան որոշակի բազմազանություն կհաղորդի ծրագրին, որն արդեն իսկ լի է տարատեսակ վանքերի այցելությամբ: Առաջին կանգառը կլինի Հայոց այբուբենի հուշարձանը, որտեղ կարող եք լուսանկարվել քարե վսեմ տառերի մոտ: Հաջորդիվ այցն է 7-րդ դարի Ամբերդ ամրոց, որը պատրաստ է զարմացնել Ձեզ իր պատմությամբ և գեղատեսիլ տեղանքով: Ծրագրի վերջում Դուք կուղևորվեք դեպի մեր երթուղու ամենաբարձր կետը՝ Քարի լիճ (3250 մ), որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին:
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտումն են գտել Ամբերդ ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026թ.-ին Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ): Քառագագաթ այս լեռն ամենասիրվածն է լեռնագնացների կողմից և ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Հարավային գագաթ տանող ճանապարհի լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Ամենավերևից բացվում է աչք դյութող տեսարան. մի կողմից՝ ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մեկ այլ տեղում՝ արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում՝ Արարատյան դաշտի եզրին, վեր է հառնում Բիբլիական Արարատը:
Արագած լեռան 3250 մ բարձրության վրա է գտնվում Քարի լիճը: Սառցե գոյակցություններից առաջացած այս լիճը մեծ համբավ ունի հատկապես լեռնագնացների մոտ: Գրեթե ամբողջ տարին լիճը շրջապատված է ձնով, ինչի պատճառով էլ լճի ջուրը չափազանց սառն է:
Անհատական Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:
Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Անհատական Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
Սկսյալ 5300 AMD
Looking for more info? Send a question to the tour agent to find out more.
Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!