Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

  • 10-11 Hours
  • Մեծեր

  • Փոքրեր

Սկսյալ 12900 AMD Մեծահասակի համար
Սկսյալ 6450 AMD Per Child

Նկարագրություն

Այս էքսկուրսիայի ժամանակ Դուք կուղևորվեք Դիլիջան, որը ստացել է «Հայկական Շվեյցարիա» անվանումը՝ իր հիասքանչ բնական անտառների շնորհիվ: Քաղաքը համարվում է Դիլիջանի ազգային պարկի մի մասը: Կանգառ կունենաք բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում ձևավորված Պարզ լճի մոտ, որը հանդիսանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը: Ծրագրի վերջում այցն է իր երբեմնի գեղեցկությունն ու կառույցը պահպանած Մակարավանք: Այստեղ Դուք կկարողանաք սուզվել 10-13-րդ դարերով թվագրվող տպավորիչ ճարտարապետության պատմության մեջ:

Տևողություն

10-11 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ , ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ

Քարտեզ

Տուրի պայմաններ և կարգեր

Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։

Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:

Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

Մասնակիցների հաշվառումը և նստեցումը պատշաճ իրականացնելու համար, մասնակիցներից ակնկալվում է Էքսկուրսիայի մեկնումից առնվազն 30 րոպե առաջ լինել Ընկերության գլխավոր գրասենյակում (ՀՀ, Երևան, 0010, Նալբանդյան փող. 96 շենք):

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Սկսյալ 6450 AMD

Ամրագրեք այս տուրը

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+

Մտքում հարցեր ունե՞ք

Լրացուցիչ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, գրեք մեր աշխատակցին։

Սկսյալ 6450 AMD

Ամրագրեք այս տուրը

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+