0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Ջերմուկ, Հին Արենի գինու գործարան

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Ջերմուկ, Հին Արենի գինու գործարան

9360 AMD
4680 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր

Այս էքսկուրսիան սկսվում է Խոր Վիրապ վանքի այցելությունից՝ Հայաստանում Բիբլիական Արարատ լեռանն ամենամոտ կետից: Հենց այստեղ է, որ կարող եք հիանալ դեպի լեռը բացվող աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով: Այնուհետև Դուք կայցելեք Նորավանքը՝ բացառիկ իր կառուցվածքով, որի Սբ. Աստվածածին եկեղեցին երկհարկանի է: Հաջորդ կանգառը Ջերմուկ առողջարանային քաղաքն է՝ շրջապատված գեղատեսիլ բնությամբ, որի մի մասն է կազմում հայտնի ջրվեժը: Քաղաքը հայտնի է հանքային ջրերի պատկերասրահով, որտեղ կարելի է համտեսել տարբեր ջերմաստիճանի աղբյուրի ջուր: Էքսկուրսիայի վերջում կայցելեք «Հին Արենի» գինու գործարանն Արենի գյուղում, որը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է և այսօր հայտնի է գինիների արտադրությամբ: Այստեղ հայտնաբերվել է 6000 տարվա հնության գինու գործարան:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

Տևողություն

11-12 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանով
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Վայելեք ջրվեժի նուրբ և պարզ մեղեդին
  • Բացահայտեք հայկական գինու անկրկնելի համը
*Բարձր ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մասնակցել այս էքսկուրսիային

Ներառում է

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Չի ներառում

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Ջերմուկ, Հին Արենի գինու գործարան

Expand/Close
1.

Խոր Վիրապի վանք

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

2.

Նորավանք

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

3.

Հին Արենի գինու գործարան

Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

4.

Ջերմուկ

Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:

Want to read it later?

Download this tour's PDF brochure and start your planning offline.

Ամրագրման պայմաններ

Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

Ձեր հարցումը