0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Ծաղկաձոր (Կեչառիս վանք, ճոպանուղի – մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն

Ծաղկաձոր (Կեչառիս վանք, ճոպանուղի – մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն

10900 AMD
5450 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր

Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Ծաղկաձորը, Կեչառիս վանական համալիրը, ճոպանուղի կնստեք՝ հիանալու շրջապատող գեղեցկությամբ, ապա կտեսնեք Սևանա լիճը՝ մեր լեռնային երկրի մարգարիտը: Հաջորդիվ կանգառ կունենաք Սևանա լճի թերակղզում գտնվող Սևանավանքի մոտ՝ հենց այն կետի, որտեղից երևում է Սևանն իր ողջ հմայքով: Էքսկուրսիայի վերջում հնարավորություն կունենաք համտեսելու համեղագույն իշխան ձկան խորովածը:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

Տևողություն

7-8 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

  • Զգացեք ծաղիկների հովտի գեղեցիկ ոգին
  • Նստեք ճոպանուղի և վայելեք գեղեցիկ շրջակայքը
  • Այցելեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը
  • Վայելեք թերակղզուց դեպի լիճ բացվող ոգեշնչող տեսարանները
  • Բացահայտեք հայկական խոհանոցի գաղտնիքները
*Հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար *Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել

Ներառում է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • WiFi տրանսպորտում
  • Մուտքի տոմսեր
  • Վարպետաց դաս և համտես
  • Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն

Չի ներառում

  • Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս

Ծաղկաձոր (Կեչառիս վանք, ճոպանուղի – մեկ կայան), Սևանա լիճ (Սևանավանք), Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն

Expand/Close
1.

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը (թարգմանաբար՝ ծաղիկների ձոր) համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ: Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 60 կմ դեպի հյուսիս՝ Թեղենիս սարի արևմտյան լանջին՝ շրջապատված բազմերանգ անտառներով ու ալպիական մարգագետիններով:

2.

Կեչառիս վանք

Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:

3.

Ծաղկաձորի ճոպանուղի

Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:

4.

Սևանա լիճ

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

5.

Ճաշի համար կանգառ

Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում. Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD Տարբերակ 2՝ անձը 3900 AMD Տարբերակ 3՝ անձը 4500 AMD

6.

Սևանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Want to read it later?

Download this tour's PDF brochure and start your planning offline.

Ամրագրման պայմաններ

Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։

Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:

Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

Ձեր հարցումը