0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ

Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ

10600 AMD
5300 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր

Այս էքսկուրսիան որոշակի բազմազանություն կհաղորդի ծրագրին, որն արդեն իսկ լի է տարատեսակ վանքերի այցելությամբ: Առաջին կանգառը կլինի Հայոց այբուբենի հուշարձանը, որտեղ կարող եք լուսանկարվել քարե վսեմ տառերի մոտ: Հաջորդիվ այցն է 7-րդ դարի Ամբերդ ամրոց, որը պատրաստ է զարմացնել Ձեզ իր պատմությամբ և գեղատեսիլ տեղանքով: Ծրագրի վերջում Դուք կուղևորվեք դեպի մեր երթուղու ամենաբարձր կետը՝ Քարի լիճ (3250 մ), որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

 

Տևողություն

6-7 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

Այս անհատական էքսկուրսիան որոշակի բազմազանություն կհաղորդի ծրագրին, որն արդեն իսկ լի է տարատեսակ վանքերի այցելությամբ: Առաջին կանգառը կլինի Հայոց այբուբենի հուշարձանը, որտեղ կարող եք լուսանկարվել քարե վսեմ տառերի մոտ: Հաջորդիվ այցն է 7-րդ դարի Ամբերդ ամրոց, որը պատրաստ է զարմացնել Ձեզ իր պատմությամբ և գեղատեսիլ տեղանքով: Ծրագրի վերջում Դուք կուղևորվեք դեպի մեր երթուղու ամենաբարձր կետը՝ Քարի լիճ (3250 մ), որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին:

  • Հրաշալի լուսանկարներ ստացեք հայկական տառերի տեսարանին
  • Ուսումնասիրեք Հայաստանի ամենաբարձր գագաթը
  • Վայելեք ներդաշնակությունը բնության գրկում
*Բարձր ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մասնակցել այս էքսկուրսիային

Ներառում է

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Չի ներառում

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում

Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ

Expand/Close
1.

Հայոց այբուբենի հուշարձան

Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:

2.

Ամբերդ ամրոց

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտումն են գտել Ամբերդ ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026թ.-ին Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:

3.

Արագած լեռ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ): Քառագագաթ այս լեռն ամենասիրվածն է լեռնագնացների կողմից և ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Հարավային գագաթ տանող ճանապարհի լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Ամենավերևից բացվում է աչք դյութող տեսարան. մի կողմից՝ ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մեկ այլ տեղում՝ արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում՝ Արարատյան դաշտի եզրին, վեր է հառնում Բիբլիական Արարատը:

4.

Քարի լիճ

Արագած լեռան 3250 մ բարձրության վրա է գտնվում Քարի լիճը: Սառցե գոյակցություններից առաջացած այս լիճը մեծ համբավ ունի հատկապես լեռնագնացների մոտ: Գրեթե ամբողջ տարին լիճը շրջապատված է ձնով, ինչի պատճառով էլ լճի ջուրը չափազանց սառն է:

Want to read it later?

Download this tour's PDF brochure and start your planning offline.

Ամրագրման պայմաններ

 Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում  Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

Ձեր հարցումը