0 Մեծեր
0 Երեխաներ
0 Նորածին
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Նորածին
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Շրջայց-զբոսանք Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

Շրջայց-զբոսանք Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

10900 AMD
5450 AMD
3000 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր
  • Նորածին

Առաջարկում ենք Հայաստանով ճամփորդությունը սկսել հանրապետության սրտի՝ Երևան քաղաքի հետաքրքրաշարժ շրջայցով: Ձեզ է սպասում մայրաքաղաքի հազարամյա պատմությունը՝ ճարտարապետական հուշարձանների (ինչպիսիք են Օպերայի շենքը, Կասկադ համալիրը, Ազգային Ժողովի շենքը, Հանրապետության Հրապարակը), և կենտրոնական փողոցների այցելության հետ մեկտեղ (Աբովյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, Հյուսիսային Պողոտան): Այցելեք ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը, որտեղ կունենաք շրջայց ու հայկական ամենաանուշաբույր կոնյակի համտես: Այստեղ հնարավորություն կլինի նաև հետևելու կոնյակի արտադրման փուլերին: Իսկ Կասկադի բարձունքում գտնվող դիտակետից Ձեր առջև կբացվի ողջ քաղաքի տեսարանը:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

Տևողություն

3-5 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ , ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

    • Այցելեք մի քաղաք, որ մեծ է Հռոմից 29 տարով
    • Բացահայտեք Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերը
    • Վայելեք հայկական կոնյակի անկրկնելի համը
    • Հատուկ դիտակետից զգացեք Երևանն ափի մեջ
    *Մինչև 18 տարեկան երեխաները հնարավորություն չեն ունենա մասնակցել էքսկուրսիային

Ներառում է

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Չի ներառում

  • Զգալի Շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում

Երևանի ամենահայտնի վայրերը, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

Expand/Close
1.

Երևանի ամենահայտնի վայրերը

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:

ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

ԱՐԱՐԱՏ կոնյակներն ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայ վարպետների հմտությունը: ԱՐԱՐԱՏ-ն ամբողջ աշխարհում հայկական կոնյակների ամենաճանաչված և հաջողակ ապրանքանիշն է: Կոնյակի գործարանում հնարավոր է ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին և վայելել ԱՐԱՐԱՏ կոնյակների տարբեր տեսակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից: Գործարանի թանգարանում ներկայացված է հայկական կոնյակի արտադրության 120 տարվա պատմությունը: Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գրասենյակներում. Ընդլայնված փաթեթ՝ շրջայց, 10-ամյա ARARAT «Ախթամար», 20-ամյա ARARAT «Նաիրի» և 15-ամյա ARARAT «Վասպուրական» կոնյակների համտես՝ անձը 10 000 AMD։ * Մինչև 18 տարեկան երեխաները հնարավորություն չեն ունենա մասնակցել էքսկուրսիային

Want to read it later?

Download this tour's PDF brochure and start your planning offline.

Ամրագրման պայմաններ

Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

Ձեր հարցումը