Մեծեր
Փոքրեր
2-օրյա հրաշալի էքսկուրսիա՝ ըմբոշխնելու Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը: Առաջին օրը կտեսնեք Արագած լեռան արևելյան կողմում՝ Արտաշավան գյուղում գտնվող Տառերի պուրակը՝ հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Երթուղու հաջորդ կանգառն է Դենդրոպարկը՝ Հարավային Կովկասում միակ օրինակի, որ բնական անտառից վերածել են այգու: Այնուհետև կուղևորվեք Լոռվա մարզի գեղատեսիլ կիրճերի հատման մասում տեղակայված 11-րդ դարի Լոռի բերդ ամրոցը: Գիշերակացը նախատեսվում Հաղպատ գյուղում: Երկրորդ օրը կսկսվի ադրենալինով ու անմոռանալի տպավորություններով լի զբաղմունքով՝ Դեբեդ գետի վրա ռաֆթինգեվ: Ի դեպ, ռաֆթինգը Հայաստանում աստիճանաբար դառնում է էքստրեմալ տուրիզմի ամենահայտնի տեսակներից մեկը: Հետադարձին կայցելեք Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիրը՝ տեղակայված դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում:
2 Days
25
ԱՆԳԼԵՐԵՆ , ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:
Լոռի բերդը 11-րդ դարի միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է՝ սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթ են կրում:
Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում և արտաքին աշխարհի հետ կապվում է երկու կամուրջներով, որոնցից մեկի միայն որոշ հատվածն է պահպանվել, իսկ երկրորդն ամբողջությամբ վերականգնվել է:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ռաֆթինգը Հայաստանում աստիճանաբար դառնում է էքստրեմալ տուրիզմի ամենահայտնի տեսակներից մեկը: Թվում է, թե այսպիսի էքստրեմալ սպորտաձևը հասանելի է միայն պրոֆեսիոնալներին, սակայն Դեբեդ գետը բաց է թե սկսնակների, թե նրանց առջև, ովքեր որևէ փորձ չունեն այս բնագավառում: Դեբեդի վրա ռաֆթինգի ընթացքում ադրենալին ու անմոռանալի տպավորություններ ստանալուց բացի կարող եք բացահայտել նաև գետի երկայնքով տեղակայված Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ Հաղպատ ու Սանահին վանքերը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես:
Զարնի-Պարնին քարայրաամրոցային համալիր է Լոռու մարզում: Այն տեղակայված է դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում: Համալիրը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» ամրոցներից, ինչպես նաև «Ծակ էր» քարանձավից: Որոշ պատմական գրառումների համաձայն՝ անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը նախկինում ապրել և կերտել է այս քարանձավում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:
Քարանձավի հարևանությամբ կա պանդոկ և գինետուն, որտեղ կարող եք վայելել տեղական խմիչքները և հայկական խոհանոցի ուտեստները:
Երեկոյան ժամերը կարելի է համեմել խարույկի մոտից բացվող դիտակետով (լրացուցիչ 10 000 AMD վճարի դիմաց):
Անհատական Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:
Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Անհատական Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
Սկսյալ 8145 AMD
Looking for more info? Send a question to the tour agent to find out more.
Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!