Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

  • 10-11 Hours
  • Խմբային Էքսկուրսիան մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում՝ վճարված գումարը վերադարձվում է Պատվիրատուին, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում, այլ հնարավոր է միայն փոխանակում: Փոխանակում կատարելիս վերադարձված Էքսկուրսիայի արժեքի 20%-ը պահվելու է տուգանք, իսկ մնացած գումարը կարող է օգտագործվել այլ Էքսկուրսիաներ կամ Ծառայություններ ձեռք բերելու համար` միայն փոխանակման պահին: Վերջինները չեղարկելիս` կիրառվում են այդ Ծառայությունների չեղարկման կանոնները, բացի այդ, փոխանակումը համարվում է անվավեր և օգտագործված գումարը պահվում է որպես տուգանք: Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել Էքսկուրսիան: Ընկերության կողմից Էքսկուրսիան չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է գնված Էքսկուրսիայի արժեքը: Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Էքսկուրսիայի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա որևէ պարտավորություն չի կրում պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում գնված Էքսկուրսիայի և փաստացի իրականացված Էքսկուրսիայի արժեքների տարբերությունը։ Կազմակերպության կողմից էքսկուրսիայի չեղարկումը այլ հանգամանքներով պայմանավորված հայտարարվում է էքսկուրսիայի մեկնարկից 24 ժամ առաջ և ամրագրված տոմսերի արժեքները հետ են վերադարձվում ամբողջությամբ ։
  • Մեծեր

  • Փոքրեր

Սկսյալ 12900 AMD Մեծահասակի համար
Սկսյալ 6450 AMD Per Child

Նկարագրություն

Այս էքսկուրսիայի ժամանակ Դուք կուղևորվեք Դիլիջան, որը ստացել է «Հայկական Շվեյցարիա» անվանումը՝ իր հիասքանչ բնական անտառների շնորհիվ: Քաղաքը համարվում է Դիլիջանի ազգային պարկի մի մասը: Կանգառ կունենաք բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում ձևավորված Պարզ լճի մոտ, որը հանդիսանում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը: Ծրագրի վերջում այցն է իր երբեմնի գեղեցկությունն ու կառույցը պահպանած Մակարավանք: Այստեղ Դուք կկարողանաք սուզվել 10-13-րդ դարերով թվագրվող տպավորիչ ճարտարապետության պատմության մեջ:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

 

Տևողություն

10-11 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ , ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ

Ներառում է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Wi-Fi տրանսպորտում
  • Գինու համտես
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մուտքի տոմսեր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Չի ներառում

  • Ճաշի արժեքը (3 900 AMD – 4 900 AMD)
  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս

Քարտեզ

Տուրի պայմաններ և կարգեր

Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։

Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:

Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։

Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Սկսյալ 6450 AMD

Ամրագրեք այս տուրը

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You
Booked Successfully
  • Details
Ամրագրման խտապատկեր

Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+

Կոնտակտային տվյալներ

Մտքում հարցեր ունե՞ք

Լրացուցիչ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, գրեք մեր աշխատակցին։

Սկսյալ 6450 AMD

Ամրագրեք այս տուրը

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You
Booked Successfully
  • Details
Ամրագրման խտապատկեր

Դիլիջան (կարճ կանգառ), Պարզ լիճ, Եղնիկների այգի, Իջևան (Մակարավանք)

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+

Ձեր հարցումը