Մեծեր
Փոքրեր
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
5-6 Hours
25
ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ
Այս անհատական էքսկուրսիայի շրջանակներում առաջարկում ենք այցելել Երևանի երեք հիմնական թանգարանները. սկզբում լինել Էրեբունի թանգարանում և ամրոցում, որը, համաձայն պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրության, համարվում է մայրաքաղաքի ծննդավայրը՝ թվագրվելով մ.թ.ա. 782թ.-ով, ուսումնասիրել բացառիկ ձեռագրերը Մատենադարանում՝ հնագույն ձեռագրերի պահպանման ինստիտուտում, իսկ վերջում ծանոթանալ Հայաստանի պատմության կարևոր և ջաղջախիչ էջին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում՝ նվիրված է հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-20-րդ դդ.-ի պեղումների ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915թ.-ի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև արտերկրից հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 44 մ բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ և դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:
Հայոց Ցեղասպանության թանգարանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բաղկացուցիչ մասն է կազմում: Այնտեղ ներկայացված են ցեղասպանության ականատեսների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ տրամադրված միջազգային այն կազմակերպությունների և երկրների խորհրդարանների կողմից, որոնցում դատապարտվում է ցեղասպանությունը:
Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև իր աշակերտ Կորյունի արձանները:
Անհատական Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:
Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Անհատական Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
Սկսյալ 2790 AMD
Looking for more info? Send a question to the tour agent to find out more.
Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!