Մեծեր
Փոքրեր
Այս համակցված էքսկուրսիան իր մեջ ներառում է Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը: Առավոտյան ժամերին Բիբլիական Արարատն առավել քան գեղեցիկ է, այդ իսկ պատճառով առաջին այցը նախատեսված է Հայաստանի տարածքում լեռանն ամենամոտ գտնվող կետում՝ Խոր Վիրապ վանքի մոտ, որտեղից և սկիզբ է առել քրիստոնեությունը Հայաստանում: Այնուհետև կանգառ կունենաք հատուկ դիտակետի մոտ, որտեղից հնարավորություն կլինի բնության սրտում գտնվող Ազատի ջրամբարի գեղեցիկ լուսանկարներ ստանալ: Հաջորդիվ Գառնին է՝ Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը: Դուք կտեսնեք լավաշի թխման արարողությունը, որը ամենագեղեցիկ և տարածված հայկական ազգային ավանդույթներից մեկն է: Էքսկուրսիայի վերջում Ձեզ իր շքեղությամբ կհիացնի 13-րդ դարում կառուցված, մասամբ ժայռափոր Գեղարդ վանական համալիրը՝ ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
4-5 Hours
25
ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
Ազատի ջրամբարը (ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա) գտնվում է Արարատի մարզում: Հանձնվել է շահագործման 1976թ.-ին՝ նպատակ ունենալով օգտագործվել Արարատյան դաշտի ոռոգման համար: Մակերեսը կազմում է 2.85 քառ. կմ, իսկ ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն խոր. մ: Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է հիացնում է այցելուներին: Արևի/լուսնի՝ ամպերի համադրությամբ արտացոլանքը ջրի մեջ յուրահատուկ տպավորություն է գործում:
Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։ Կամարը կառուցվել է 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով: Ճակատային բացվածքի վրա, կամարի երկայնքով, փորագրված են տողեր Չարենցի հայտնի բանաստեղծությունից.
Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։
Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
Կա խոսուն մի ասացվածք. «որտեղ հաց՝ էնտեղ կաց»:
Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար:
2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)
Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։
Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:
Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Մասնակիցների հաշվառումը և նստեցումը պատշաճ իրականացնելու համար, մասնակիցներից ակնկալվում է Էքսկուրսիայի մեկնումից առնվազն 30 րոպե առաջ լինել Ընկերության գլխավոր գրասենյակում (ՀՀ, Երևան, 0010, Նալբանդյան փող. 96 շենք):
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
Սկսյալ 5450 AMD
Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!