0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You
Booked Successfully
  • Details
Ամրագրման խտապատկեր

Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոցի տաճար, Գառնիի տաճար, Գեղարդ վանք

Հռիփսիմե և Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոցի տաճար, Գառնիի տաճար, Գեղարդ վանք

5670 AMD
2835 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր

Այս համակցված էքսկուրսիան՝ գրեթե մեկ ամբողջ օր տևողությամբ, բավականին հագեցած է: Ծրագրի առաջին կանգառը նախատեսված է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում՝ տեսարժան վայրերի այցելությամբ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Կլինեն կանգառներ Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիների, ինչպես նաև Մայր տաճարի մոտ, որը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է և հանդիսանում է ամենաառաջին քրիստոնեական տաճարն աշխարհում: Այս պահին այն վերանորոգվում է, և, ցավոք, հնարավորություն կա ուսումնասիրելու միայն դրսից: Տաճարից ոչ հեռու իր դռներն է բացում «Էջմիածնի գանձեր» զարմանահրաշ թանգարանը: Այնուհետև նախատեսվում է կանգառ 7-րդ դարի Զվարթնոց տաճարի մոտ, որը եղել է իր ժամանակի ամենաբարձր կառույցներից մեկը: Երթուղու հաջորդ կանգառը կլինի Հայաստանի միակ հեթանոսական տաճարի՝ Գառնու մոտ (առաջին դար), իսկ հետո իր շքեղությամբ Ձեզ կհիացնի մասամբ ժայռափոր 13-րդ դարի Գեղարդ վանական համալիրը, որը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

Տևողություն

9-10 Hours

Language

ԱՆԳԼԵՐԵՆ ՌՈՒՍԵՐԵՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

Այս համակցված անհատական էքսկուրսիան՝ գրեթե մեկ ամբողջ օր տևողությամբ, բավականին հագեցած է: Ծրագրի առաջին կանգառը նախատեսված է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում՝ տեսարժան վայրերի այցելությամբ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Կլինեն կանգառներ Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիների, ինչպես նաև Մայր տաճարի մոտ, որը Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է և հանդիսանում է ամենաառաջին քրիստոնեական տաճարն աշխարհում: Այս պահին այն վերանորոգվում է, և, ցավոք, հնարավորություն կա ուսումնասիրելու միայն դրսից: Տաճարից ոչ հեռու իր դռներն է բացում «Էջմիածնի գանձեր» զարմանահրաշ թանգարանը: Այնուհետև նախատեսվում է կանգառ 7-րդ դարի Զվարթնոց տաճարի մոտ, որը եղել է իր ժամանակի ամենաբարձր կառույցներից մեկը: Երթուղու հաջորդ կանգառը կլինի Հայաստանի միակ հեթանոսական տաճարի՝ Գառնու մոտ (առաջին դար), իսկ հետո իր շքեղությամբ Ձեզ կհիացնի մասամբ ժայռափոր 13-րդ դարի Գեղարդ վանական համալիրը, որը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
  • Ուսումնասիրեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության անկրկնելի տեսարժան վայրերը
  • Բացահայտեք առաջին քրիստոնեական տաճարն աշխարհում
  • Այցելեք առաջին դարի հեթանոսական տաճարը
  • Ծանոթացեք հռոմեացի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդի մասին լեգենդներին

Ներառում է

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից

Չի ներառում

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում

Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոցի տաճար, Չարենցի կամար, Գառնիի տաճար, Գեղարդի վանք

1.

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

2.

Սբ. Գայանե եկեղեցի

Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

3.

Էջմիածնի Մայր Տաճար

Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

4.

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

5.

Չարենցի կամար

Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։ Կամարը կառուցվել է 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով: Ճակատային բացվածքի վրա, կամարի երկայնքով, փորագրված են տողեր Չարենցի հայտնի բանաստեղծությունից.

«Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։
Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։

6.

Գառնիի տաճար

Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

7.

Գեղարդի վանք

Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Ամրագրման պայմաններ

Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

Ձեր հարցումը