Շրջայց-զբոսանք Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

  • 9:00-13:00 Hours
  • Առավելագույն տարողություն:25
  • Առանց Կանխավճարի Անհատական Էքսկուրսիան հաստատված համարվել չի կարող: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 15%-ը, ընդ որում, Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից դուրս գտնվող վայրից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, ընդ որում, մեկնարկից 24 ժամ առաջ Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է Պատվերի Գնի 85%-ը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում: Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ: Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկից ոչ ուշ, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև: Հաստատված Պատվերը հետաձգելու դեպքում որևէ հավելյալ գումար չի գանձվում Պատվիրատուից, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի իրականացումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացվելու դեպքում՝ գանձվում է Պատվերի Գնի 10%-ի չափով տուգանք։ Հաստատված Պատվերի մեջ ոչ էական (մինչև 10%) կրճատումների դեպքում վերահաշվարկ չի կատարվում, և որևէ գումար չի վերադարձվում Պատվիրատուին, իսկ էական կրճատում (ավելի քան 10%) կատարելու դեպքում Պատվիրատուին է վերադարձվում կրճատված մասի արժեքի 85%-ը, ընդ որում, երբեմն վերադարձվող գումարը կարող է չներառել երրորդ անձանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը (օրինակ՝ սնունդ, մուտքի տոմսեր, միջոցառումներ, ցուցադրություններ և այլն), եթե դրանք կրճատելու բավարար ժամանակ կամ հնարավորություն չի եղել, և (կամ) պայմանավորված է եղել երրորդ անձանց ծառայությունների մատուցման պայմաններով և կանոններով: Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված Պատվերը: Ընկերության կողմից Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված գումարը: Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում հաստատված Պատվերի և փաստացի իրականացված Պատվերի արժեքների տարբերությունը։
  • Մեծեր

  • Փոքրեր

  • Նորածին

Սկսյալ 10900 AMD Մեծահասակի համար
Սկսյալ 5450 AMD Per Child
Սկսյալ 3000 AMD Per Infant

Description

Առաջարկում ենք Հայաստանով ճամփորդությունը սկսել հանրապետության սրտի՝ Երևան քաղաքի հետաքրքրաշարժ շրջայցով: Ձեզ է սպասում մայրաքաղաքի հազարամյա պատմությունը՝ ճարտարապետական հուշարձանների (ինչպիսիք են Օպերայի շենքը, Կասկադ համալիրը, Ազգային Ժողովի շենքը, Հանրապետության Հրապարակը), և կենտրոնական փողոցների այցելության հետ մեկտեղ (Աբովյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, Հյուսիսային Պողոտան): Այցելեք ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը, որտեղ կունենաք շրջայց ու հայկական ամենաանուշաբույր կոնյակի համտես: Այստեղ հնարավորություն կլինի նաև հետևելու կոնյակի արտադրման փուլերին: Իսկ Կասկադի բարձունքում գտնվող դիտակետից Ձեր առջև կբացվի ողջ քաղաքի տեսարանը:

Տևողություն

9:00-13:00 Hours

Group Size

15

Language

ԱՆԳԼԵՐԵՆ , ՌՈՒՍԵՐԵՆ , ՊԱՐՍԿԵՐԵՆ

Highlights Icon

Առանձնահատկություններ

    • Այցելեք մի քաղաք, որ մեծ է Հռոմից 29 տարով
    • Բացահայտեք Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերը
    • Վայելեք հայկական կոնյակի անկրկնելի համը
    • Հատուկ դիտակետից զգացեք Երևանն ափի մեջ
    *Մինչև 18 տարեկան երեխաները հնարավորություն չեն ունենա մասնակցել էքսկուրսիային

Included

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Excluded

  • Զգալի Շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում

Երևանի ամենահայտնի վայրերը, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

1. - Երևանի ամենահայտնի վայրերը

Itinerary Image

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:

- ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

Itinerary Image

ԱՐԱՐԱՏ կոնյակներն ինքնին լեգենդ են` իրենց մեջ ամփոփելով Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայ վարպետների հմտությունը: ԱՐԱՐԱՏ-ն ամբողջ աշխարհում հայկական կոնյակների ամենաճանաչված և հաջողակ ապրանքանիշն է: Կոնյակի գործարանում հնարավոր է ականատես լինել կոնյակի արտադրման փուլերին և վայելել ԱՐԱՐԱՏ կոնյակների տարբեր տեսակների անկրկնելի համն ու բույրը` հենց աղբյուրից: Գործարանի թանգարանում ներկայացված է հայկական կոնյակի արտադրության 120 տարվա պատմությունը:

Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գրասենյակներում.
Ընդլայնված փաթեթ՝ շրջայց, 10-ամյա ARARAT «Ախթամար», 20-ամյա ARARAT «Նաիրի» և 15-ամյա ARARAT «Վասպուրական» կոնյակների համտես՝ անձը 10 000 AMD։

* Մինչև 18 տարեկան երեխաները հնարավորություն չեն ունենա մասնակցել էքսկուրսիային

Ամրագրման պայմաններ

Անհատական Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Անհատական Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Average Guest Reviews

Սկսյալ 5450 AMD

Book This Tour

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Նորածին
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Շրջայց-զբոսանք Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

0 Մեծեր
0 Երեխաներ
0 Նորածին
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Նորածին
-
+

Have a question in mind

Looking for more info? Send a question to the tour agent to find out more.

Սկսյալ 3000 AMD

Book This Tour

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Նորածին
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

Շրջայց-զբոսանք Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան (Ընդլայնված փաթեթ)

0 Մեծեր
0 Երեխաներ
0 Նորածին
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Նորածին
-
+

You might also like

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!