0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

19300 AMD
9650 AMD
  • Մեծեր
  • Փոքրեր

Այս հրաշալի երկօրյա էքսկուրսիան նվիրված է Հայաստանի հարավի ուսումնասիրությանը՝ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մոգության ու չքնաղ բնապատկերների համադրմամբ: Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապը, որը նաև ամենահայտնի ուխտատեղին է, որտեղից կարող եք վայելել դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող հիասքանչ տեսարանը, այնուհետև Նորավանքը՝ ճարտարապետական գոհար, որը տեղակայված է աղյուսակարմիր ժայռերի միջև՝ խոր կիրճի անմիջապես վերևում: Այս օրվա նախավերջին կանգառն է հայկական Սթոունհենջը, իսկ Որոտնավանք այցից հետո կունենաք գիշերակաց Գորիս քաղաքում, որը հայտնի է իր տպավորիչ բնությամբ: Քարանձավների քաղաքում կայցելեք ճոճվող կամուրջը, հետո կտեսնեք «Սատանի կամուրջ»-ը՝ տրավերտիններից գոյացած բնական կամուրջ, կնստեք «Տաթևեր» ճոպանուղին, կհիանաք Շաքիի ջրվեժի դյութիչ գեղեցկությամբ, ինչպես նաև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում:

Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար  զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։

Հեռախոս՝ +374-10-612-999

Տևողություն

2 Days

Language

ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ

Առանձնահատկություններ

  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող դյութիչ տեսարանով
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Բացահայտեք աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկի գաղտնիքները
  • Ուսումնասիրեք հայտնի ճոճվող կամուրջը՝ անտառների և առեղծվածային քարանձավների խաչմերուկում
  • Զգացեք կիրճերի յուրատեսակ մթնոլորտը
  • Նստեք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին
  • Վայելեք բնության ոգեշնչող մեղեդին
  • Համտեսեք հայկական անկրկնելի գինին
*Հարկ կլինի 365 աստիճան ոտքով իջնել՝ Խնձորեսկ հասնելու համար

Ներառում է

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Վարորդի/էքսկուրսավարի գիշերակացը և սնունդը
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Չի ներառում

  • Գիշերակաց հյուրանոցում
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում
  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր

Օր 1՝ Խոր Վիրապի վանք, Նորավանք, Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան, Որոտնավանք, Գորիս։ Օր 2՝ Խնձորեսկի քարանձավեր, Սատանի կամուրջ, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Հին Արենի գինու գործարան, Երևան

Expand/Close
Օր առաջին , մեկնարկը՝ 9:00

1. Խոր Վիրապի վանք

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

2.

Նորավանք

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

3.

Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը (Զորաց Քարեր) հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ թվագրվելով մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:

4.

Որոտնավանք

Որոտնավանքը միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի կիրճի եզրին։ Վանքը հիմնադրվել է 1000 թ.-ին Սյունաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից, օժանդակ շինություններից, պարսպից, ինչպես նաև գերեզմանատնից: Համաձայն պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Որոտնավանքի Սբ. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, իսկ վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Վաղ միջնադարում եկեղեցին հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:

5.

Գորիս

Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը, չնայած տեղանքի խիստ թեքվածությանը և ձորակներով կտրտված լինելուն, ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձև ժայռերը: Շնորհիվ իր բնության յուրահատկության` Գորիսը համարվում է «Զանգեզուրի գեղեցկուհին»:

Օր 2 , մեկնարկը՝ 9:00

1. Խնձորեսկի քարանձավեր

Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովտի երկու լանջերին, որոնց վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, այդ պատճառով էլ մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.), իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ, Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է որպես միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, վերջինիս կողքին՝ որդին՝ Ահարոնը, և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մ է, բարձրությունը ձորի ամենախոր կետից՝ 63 մ, լայնությունը՝ 1.5 մ: 14 տ քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը կապում է հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:

2.

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը տրավերտիններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Երկարությունը ~30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Կամրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: «Սատանի կամուրջ» անվան հետ կապված կան տարբեր վարկածներ: Այսպես, օրինակ, կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

3.

Տաթևի վանք

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:

4.

Տաթևեր ճոպանուղի

2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին: Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

5.

Շաքիի ջրվեժ

Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:

6.

Հին Արենի գինու գործարան

Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

7.

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Want to read it later?

Download this tour\'s PDF brochure and start your planning offline.

Ամրագրման պայմաններ

Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Թերևս դուք կսիրեք նաև սա

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!

6300 AMD

Ձեր հարցումը