Ընտրեք գայթակղիչ ճանապարհորդություն դեպի հազարամյակները՝ մեր հատուկ մշակված «Հինավուրց Հայաստանը 5 օրում» զբոսաշրջային փաթեթով: Հիացեք հետաքրքրաշարժ պատմությամբ, ճարտարապետական հրաշքներով և մշակութային գանձերով, որոնք ամփոփվում են այս հինավուրց երկրում: Միացեք մեր «Հինավուրց Հայաստանը 5 օրում» շրջագայությանը՝ սուզվելու պատմական անցուդարձերի մեջ, որոնք դարերի ընթացքում ձևավորել են այս չքնաղ երկիրը: Բացահայտեք Հայաստանի անցյալի գաղտնիքները և ստեղծեք հիշողություններ, որոնք կմնան ամբողջ կյանքում:
Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։
Հեռախոս՝ +374-10-612-999
5 Days
ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ
Եկեք հետաքրքիր ճամփորդության՝ ընտրելով մեր «Զգա Հայաստանի ոգին 5 օրում» տուր փաթեթը: Այն ստեղծված է հայկական ոգեղենը փոխանցելու համար՝ հնարավորություն տալով ձեզ իրական կապ հաստատել հարուստ մշակույթի, պատմության և հոգևորի հետ: Վայելեք «Զգա Հայաստանի ոգին 5 օրում» շրջագայությունը և թող Հայաստանի գերող ոգին դառնա ձեր մշտական ուղեկիցը՝ փաթեթավորելով ձեր համար հիշողություններ, որոնք դեռ երկար ժամանակ ձեզ մեծ ուժ կտան:
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում, հանրապետության հիմնական մշակութային կենտրոններից մեկը: Վերջին տարիներին այստեղ է կառուցվել Հայաստանում միակ կաթոլիկ եկեղեցին: Այցելելով քաղաքային կենցաղի թանգարանը՝ Դուք կբացահայտեք Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը: Կունենաք կանգառ Սև Բերդում՝ Գյումրիի հայտնի հուշարձաններից մեկում, որը կառուցված լինելով 1834թ.-ին, ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Քաղաքի փողոցներով շրջելիս՝ կտեսնեք բազմաթիվ հին շենքեր և կզգաք 19-րդ դարի ճարտարապետության ոգին: Վերջին կանգառը Հառիճավանք վանական համալիրն է, որը տեղակայված է Արագած լեռան արևմտյան լանջին՝ ժայռոտ հրվանդանի վրա:
Այս համակցված էքսկուրսիան իր մեջ ներառում է Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը: Առավոտյան ժամերին Բիբլիական Արարատն առավել քան գեղեցիկ է, այդ իսկ պատճառով առաջին այցը նախատեսված է Հայաստանի տարածքում լեռանն ամենամոտ գտնվող կետում՝ Խոր Վիրապ վանքի մոտ, որտեղից և սկիզբ է առել քրիստոնեությունը Հայաստանում: Այնուհետև կանգառ կունենաք հատուկ դիտակետի մոտ, որտեղից հնարավորություն կլինի բնության սրտում գտնվող Ազատի ջրամբարի գեղեցիկ լուսանկարներ ստանալ: Հաջորդիվ Գառնին է՝ Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը: Դուք կտեսնեք լավաշի թխման արարողությունը, որը ամենագեղեցիկ և տարածված հայկական ազգային ավանդույթներից մեկն է: Էքսկուրսիայի վերջում Ձեզ իր շքեղությամբ կհիացնի 13-րդ դարում կառուցված, մասամբ ժայռափոր Գեղարդ վանական համալիրը՝ ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք կայցելեք Ծաղկաձորը, Կեչառիս վանական համալիրը, ճոպանուղի կնստեք՝ հիանալու շրջապատող գեղեցկությամբ, ապա կտեսնեք Սևանա լիճը՝ մեր լեռնային երկրի մարգարիտը: Հաջորդիվ կանգառ կունենաք Սևանա լճի թերակղզում գտնվող Սևանավանքի մոտ՝ հենց այն կետի, որտեղից երևում է Սևանն իր ողջ հմայքով: Էքսկուրսիայի վերջում հնարավորություն կունենաք համտեսելու համեղագույն իշխան ձկան խորովածը:
Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը` վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[4]։ Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.
![]() |
Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում` ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[4]: | ![]() |
Download this tour's PDF brochure and start your planning offline.
Տուր Փաթեթների Ծառայությունների շրջանակում Ընկերությունը մատուցում է Խմբային Էքսկուրսիաների, Հյուրանոցների Ամրագրման և Տրանսֆերների Ծառայություններ՝ դրանց տարբեր համակցությամբ։ Տուր Փաթեթների Ծառայությունների մատուցումը կարգավորվում է համապատասխանաբար Խմբային Էքսկուրսիաների, Հյուրանոցների Ամրագրման և Տրանսֆերների Ծառայությունների համար նախատեսված դրույթներով.
Խմբային Էքսկուրսիաներ
Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։
Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Մասնակիցների հաշվառումը և նստեցումը պատշաճ իրականացնելու համար, մասնակիցներից ակնկալվում է ։
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
Հյուրանոցների Ամրագրում
Հյուրանոցների Ամրագրման Ծառայությունների շրջանակում Ընկերությունը Պատվիրատուի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, Պատվիրատուի անունից, նրա հաշվին և հանձնարարությամբ կատարում է հյուրանոցային սենյակների ամրագրում:
Ամրագրում կատարելիս՝ Ընկերությունը գործում է բացառապես որպես միջնորդ Ձեր և հյուրանոցային ծառայություն մատուցող կազմակերպության միջև։ Ընկերությունը չի համարվում հյուրանոցային ծառայություն մատուցող։
Հյուրանոցում գրանցվելիս (check-in) պահանջվում է ներկայացնել հյուրանոցում հանգրվանող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։
Հյուրանոցի Ամրագրման Ծառայության Գնի հաշվարկը կատարվում է համաձայն մուտքի (check-in) և ելքի (check out) ժամերի: Մուտքի ժամից ավելի շուտ կամ ելքի ժամից ավելի ուշ ամրագրում կատարելու հնարավորությունը կախված է տվյալ հյուրանոցում սենյակ(ներ)ի առկայությունից: Առկայության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ վճար, որը ենթակա է առանձին քննարկման։
Ամրագրում կատարելիս՝ հատուկ պահանջներ ունենալու դեպքում, խնդրում ենք նախօրոք լրացնել «Նշումներ» դաշտը, որոնք կդիտարկվեն հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից և հնարավորության դեպքում կիրականացվեն։
Հյուրանոցում գիշերակացից զատ, այլ ծառայություններից օգտվելու դեպքում Դուք պարտավորվում եք տեղում վճարել և փակել հաշիվները՝ ըստ հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության սահմանած կարգի և գների:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից հյուրանոցի ծառայությունների վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հյուրանոցում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Կայքում ներկայացված հյուրանոցների աստղային վարկանիշը Մեր կողմից չէ որոշված: Հյուրանոցային ծառայություն մատուցող ընկերությունն է որոշել իր աստղային վարկանիշը՝ ելնելով մատուցվող ծառայությունների տեսակից և որակից: Մենք չենք ներկայացնում որևէ պահանջ աստղային վարկանիշների վերաբերյալ և չենք վերանայում դրանք, ինչպես նաև, պատասխանատվություն չենք կրում աստղային վարկանիշերի վերաբերյալ Պատվիրատուի ցանկացած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատկերացման և փաստացի անհամապատասխանության համար։
Տրանսֆերներ
Տրանսֆերների տևողությունները Կայքում ներկայացված են մոտավոր՝ երթևեկության նորմալ բեռնվածության հաշվարկով:
Տրանսֆերների ընթացքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Տրանսֆերների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 1 300 000 AMD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով: