2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

  • 2 Days
  • Առավելագույն տարողություն:30
  • Առանց Կանխավճարի Անհատական Էքսկուրսիան հաստատված համարվել չի կարող: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 15%-ը, ընդ որում, Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից դուրս գտնվող վայրից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, ընդ որում, մեկնարկից 24 ժամ առաջ Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է Պատվերի Գնի 85%-ը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում: Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ: Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկից ոչ ուշ, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև: Հաստատված Պատվերը հետաձգելու դեպքում որևէ հավելյալ գումար չի գանձվում Պատվիրատուից, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի իրականացումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացվելու դեպքում՝ գանձվում է Պատվերի Գնի 10%-ի չափով տուգանք։ Հաստատված Պատվերի մեջ ոչ էական (մինչև 10%) կրճատումների դեպքում վերահաշվարկ չի կատարվում, և որևէ գումար չի վերադարձվում Պատվիրատուին, իսկ էական կրճատում (ավելի քան 10%) կատարելու դեպքում Պատվիրատուին է վերադարձվում կրճատված մասի արժեքի 85%-ը, ընդ որում, երբեմն վերադարձվող գումարը կարող է չներառել երրորդ անձանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը (օրինակ՝ սնունդ, մուտքի տոմսեր, միջոցառումներ, ցուցադրություններ և այլն), եթե դրանք կրճատելու բավարար ժամանակ կամ հնարավորություն չի եղել, և (կամ) պայմանավորված է եղել երրորդ անձանց ծառայությունների մատուցման պայմաններով և կանոններով: Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված Պատվերը: Ընկերության կողմից Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված գումարը: Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում հաստատված Պատվերի և փաստացի իրականացված Պատվերի արժեքների տարբերությունը։
  • Մեծեր

  • Փոքրեր

Սկսյալ 19300 AMD Մեծահասակի համար
Սկսյալ 9650 AMD Per Child

Description

Այս հրաշալի երկօրյա էքսկուրսիան նվիրված է Հայաստանի հարավի ուսումնասիրությանը՝ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մոգության ու չքնաղ բնապատկերների համադրմամբ: Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապը, որը նաև ամենահայտնի ուխտատեղին է, որտեղից կարող եք վայելել դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող հիասքանչ տեսարանը, այնուհետև Նորավանքը՝ ճարտարապետական գոհար, որը տեղակայված է աղյուսակարմիր ժայռերի միջև՝ խոր կիրճի անմիջապես վերևում: Այս օրվա նախավերջին կանգառն է հայկական Սթոունհենջը, իսկ Որոտնավանք այցից հետո կունենաք գիշերակաց Գորիս քաղաքում, որը հայտնի է իր տպավորիչ բնությամբ: Քարանձավների քաղաքում կայցելեք ճոճվող կամուրջը, հետո կտեսնեք «Սատանի կամուրջ»-ը՝ տրավերտիններից գոյացած բնական կամուրջ, կնստեք «Տաթևեր» ճոպանուղին, կհիանաք Շաքիի ջրվեժի դյութիչ գեղեցկությամբ, ինչպես նաև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում:

Տևողություն

2 Days

Group Size

25

Language

ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ

Highlights Icon

Առանձնահատկություններ

  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող դյութիչ տեսարանով
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Բացահայտեք աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկի գաղտնիքները
  • Ուսումնասիրեք հայտնի ճոճվող կամուրջը՝ անտառների և առեղծվածային քարանձավների խաչմերուկում
  • Զգացեք կիրճերի յուրատեսակ մթնոլորտը
  • Նստեք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին
  • Վայելեք բնության ոգեշնչող մեղեդին
  • Համտեսեք հայկական անկրկնելի գինին
*Հարկ կլինի 365 աստիճան ոտքով իջնել՝ Խնձորեսկ հասնելու համար

Included

  • Փորձառու վարորդներ
  • Շշալցված ջուր
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Վարորդի/էքսկուրսավարի գիշերակացը և սնունդը
  • Օդորակիչով մեքենաներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Excluded

  • Գիշերակաց հյուրանոցում
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • WiFi տրանսպորտում
  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր

Օր 1՝ Խոր Վիրապի վանք, Նորավանք, Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան, Որոտնավանք, Գորիս։ Օր 2՝ Խնձորեսկի քարանձավեր, Սատանի կամուրջ, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Հին Արենի գինու գործարան, Երևան

Օր առաջին , մեկնարկը՝ 9:00 - 1. Խոր Վիրապի վանք

Itinerary Image

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:

2. - Նորավանք

Itinerary Image

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

3. - Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան

Itinerary Image

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը (Զորաց Քարեր) հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ թվագրվելով մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:

4. - Որոտնավանք

Itinerary Image

Որոտնավանքը միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի կիրճի եզրին։ Վանքը հիմնադրվել է 1000 թ.-ին Սյունաց թագուհի Շահանդուխտի կողմից։ Բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից, օժանդակ շինություններից, պարսպից, ինչպես նաև գերեզմանատնից: Համաձայն պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Որոտնավանքի Սբ. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, իսկ վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Վաղ միջնադարում եկեղեցին հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:

5. - Գորիս

Itinerary Image

Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը, չնայած տեղանքի խիստ թեքվածությանը և ձորակներով կտրտված լինելուն, ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձև ժայռերը: Շնորհիվ իր բնության յուրահատկության` Գորիսը համարվում է «Զանգեզուրի գեղեցկուհին»:

Օր 2 , մեկնարկը՝ 9:00 - 1. Խնձորեսկի քարանձավեր

Itinerary Image

Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովտի երկու լանջերին, որոնց վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, այդ պատճառով էլ մարդիկ օգտագործել են քարանձավները: Սյունիքի ազգային ազատագրական շարժման ժամանակ (1722-1730թթ.), իր աշխարհագրական անառիկ դիրքի շնորհիվ, Խնձորեսկը Սյունիքի համար ծառայել է որպես միջնաբերդ: Խնձորեսկում է թաղված հայոց սպարապետ Մխիթարը, վերջինիս կողքին՝ որդին՝ Ահարոնը, և Սյունաց մեծ տիկինը՝ Գոհարը:
Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մ է, բարձրությունը ձորի ամենախոր կետից՝ 63 մ, լայնությունը՝ 1.5 մ: 14 տ քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը կապում է հին Խնձորեսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:

2. - Սատանի կամուրջ

Itinerary Image

Սատանի կամուրջը տրավերտիններից գոյացած բնական կամուրջ է, որը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի վրա: Երկարությունը ~30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Կամրջի շրջակայքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: «Սատանի կամուրջ» անվան հետ կապված կան տարբեր վարկածներ: Այսպես, օրինակ, կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

3. - Տաթևի վանք

Itinerary Image

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:

4. - Տաթևեր ճոպանուղի

Itinerary Image

2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

5. - Շաքիի ջրվեժ

Itinerary Image

Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:

6. - Հին Արենի գինու գործարան

Itinerary Image

Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:

7. - Երևան

Itinerary Image

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ամրագրման պայմաններ

Անհատական Էքսկուրսիաների Գները ցուցադրվում են՝ հիմք ընդունելով, որ Էքսկուրսիան սկսվելու է Երևանից և ավարտվելու է Երևանում: Որևէ այլ վայրից Էքսկուրսիան սկսելու կամ այլ վայրում ավարտելու դեպքում հնարավոր է վերահաշվարկ և Գնի փոփոխություն:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների, ինչպես նաև Էքսկուրսիան նախատեսված ժամանակից ավելի երկար տևելու դեպքում՝ Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

Անհատական Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և (կամ) Պատվերի հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:

Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիաների մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Էքսկուրսիա իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:

Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում, կախված ուղղությունից և տեղանքից, որոշ դեպքերում հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։

Անհատական Էքսկուրսիաների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 500 000 AMD` հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:

Average Guest Reviews

Սկսյալ 9650 AMD

Book This Tour

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+

Have a question in mind

Looking for more info? Send a question to the property to find out more.

Սկսյալ 9650 AMD

Book This Tour

Մասնակիցներ

Մեծեր
-
+
Երեխաներ
-
+
Loader
Thank You

Booked Successfully

Ամրագրման խտապատկեր

2-ՕՐՅԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՍՅՈՒՆԻՔ

0 Մեծեր
0 Երեխաներ
Մեծեր
-
+
Երեխաներ
-
+

You might also like

Travel is my life. Since 1999, I have been traveling around the world nonstop. If you also love travel, you are in the right place!