2-օրյա տուր Սյունիք՝ Հայաստանի հարավի պատմական, բնության և մշակութային կարևոր վայրերով։
Տուրի հիմնական կանգառները՝ Խոր Վիրապ, Նորավանք, Զորաց Քարեր, Գորիս, Խնձորեսկ, Սատանի կամուրջ, Տաթևի թևեր, Շաքիի ջրվեժ և Հին Արենի գինու գործարան։
Տևողությունը՝ 2 օր / 1 գիշեր
Գիշերակաց՝ Գորիս
Այս հրաշալի երկօրյա էքսկուրսիան նվիրված է Հայաստանի հարավի ուսումնասիրությանը՝ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության մոգության ու չքնաղ բնապատկերների համադրմամբ: Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապը, որը նաև ամենահայտնի ուխտատեղին է, որտեղից կարող եք վայելել դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող հիասքանչ տեսարանը, այնուհետև Նորավանքը՝ ճարտարապետական գոհար, որը տեղակայված է աղյուսակարմիր ժայռերի միջև՝ խոր կիրճի անմիջապես վերևում: Այս օրվա նախավերջին կանգառն է հայկական Սթոունհենջը, իսկ Որոտնավանք այցից հետո կունենաք գիշերակաց Գորիս քաղաքում, որը հայտնի է իր տպավորիչ բնությամբ: Քարանձավների քաղաքում կայցելեք ճոճվող կամուրջը, հետո կտեսնեք «Սատանի կամուրջ»-ը՝ տրավերտիններից գոյացած բնական կամուրջ, կնստեք «Տաթևեր» ճոպանուղին, կհիանաք Շաքիի ջրվեժի դյութիչ գեղեցկությամբ, ինչպես նաև կունենաք գինու համտես «Հին Արենի» գինու գործարանում:
Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։
Հեռախոս՝ +374-10-612-999