Այս էքսկուրսիայի սկզբում Դուք կայցելեք Արենի գյուղի «Õ...
Պատմություն Տաթև վանական համալիրի մասին հիշատակությունները սկսվում են 4-րդ դարից՝ հիշատակվելով հայոց իշխանների և նախարարների հատուկ աստիճանակարգման հրովարտակում, որը կոչում էին գահնամակ: Այնտեղ Տաթևի վանքը հիշատակվում է «Տաթևավանք» անվամբ: Ստ. Օրբելյանը նշում է, որ 4-րդ դարում կառուցված Տաթևի վանքի առաջին եկեղեցին եղել է անշուք մի կառույց, որն աչքի չէր ընկնում ո՛չ ճարտարապետական լուծումներով, ո՛չ միաբանների թվով: Անվան ծագումը Անվան բացատրության հետ կապված կա պահպանված մի ավանդություն, ըստ որի վանական համալիրը կառուցող վարպետը բանվորներից երկու տաշեղ է պահանջում և դրանք համբուրելով ասում՝ «Հոգին սուրբ տա թև»: Դա արտաբերելով նրա ուսերին թևեր են բուսնում, և թռչում գնում է անհայտ ուղղությամբ: Ասում են, որ վարպետի այդ խոսքերից էլ վանքն անվանում են Տաթև: Սա անվան բացատրության ավանդազրույցի՝ ժողովրդի մեջ տարածված տարբերակն է: Սակայն անվան պատմագրական բացատրությունն այլ է: Տաթև վանական համալիր Տաթև վանական համալիր և գիտակրթական հզոր կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի համանուն գյուղում՝ Որոտան գետի աջափնյա եզերքին: Այն հայոց պատմության մեջ եզակի հանդիպող կառույց է՝ հարուստ պատմությամբ, ճարտարապետական բազմաթիվ յուրահատուկ լուծումներով: Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Համալիրի տարածքում ձևավորված համալսարանը համեմատվել է Գլաձորի համալսարանի հետ, եկեղեցիների և աշխարհիկ կառույցների ճարտարապտությունն անընդմեջ փոփոխվել է և ամբողջացրել բոլոր ժամանակներում վանքի դերն ու գործունեությունը:
Այս էքսկուրսիայի սկզբում Դուք կայցելեք Արենի գյուղի «Õ...