Այս խմբային էքսկուրսիան կտևի գրեթե մեկ ամբողջ օր, բայց նույնիսկ երկար ժամանակ անց Դուք լցված կլինեք դրանից ստացված դրական տպավորություններով: Այն նվիրված է Լոռվա մարզին: Սկզբում կհիանաք 10-րդ դարի Հաղպատ վանքով, որտեղ 18-րդ դարի վերջում ապրել և ստեղծագործել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան: Երթուղում հաջորդը վեհաշուք Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիրն է, որտեղ, որոշ պատմական գրառումների համաձայն, անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերն է նախկինում ապրել և կերտել: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր: Այնուհետև կուղևորվեք Ախթալայի ամրոց, որը տեղակայված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Կայցելեք Արամյանցի դղյակը՝ Հայաստանում շվեյցարական ճարտարապետության գոհարներից մեկը: Ծրագրի վերջին այցն է Սանահին վանք, ուր կարող եք ծանոթանալ 10-րդ դարի ճարտարապետների վարպետությանը. վերջինիս շնորհիվ վանքին յուրահատուկ ճարտարապետական լուծում է հաղորդվել՝ պաշտպանելով վանքը հնարավոր երկրաշարժերի հետևանքներից: Ի դեպ, թե Հաղպատ և թե Սանահին վանքերն ընգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Եթե ցանկանում եք անհատական էքսկուրսիա պատվիրել մանրամասն տեղեկատվություն ստանալու, պայմաններին և գնային քաղաքականությանը ծանոթանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով ։
Հեռախոս՝ +374-10-612-999
See less12-13 Hours
ԱՆԳԼԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ՊԱՐՍԿԵՐԵՆ
Խմբային Էքսկուրսիայի հաստատման մեջ նշված Գինը տվյալ Էքսկուրսիայի մասնակցության արժեքն է 1 անձի համար: Խմբային Էքսկուրսիան վավեր է միայն հաստատման մեջ նշված օրը։
Խմբային Էքսկուրսիաների յուրաքանչյուր ուղղության միջին տևողությունը նշված է Կայքում և հաստատման մեջ, սակայն երբեմն Էքսկուրսիան փաստացի կարող է տևել նշված ժամանակից մինչև 10%-ով ավելի կամ պակաս:
Խմբային Էքսկուրսիաների դեպքում կարող են գործել տարիքային զեղչեր, որից օգտվելու պարագայում անհրաժեշտ է ներկայացնել տարիքը հաստատող փաստաթուղթ:
Խմբային Էքսկուրսիաներն իրականացնող տրանսպորտային միջոցներում ցանկալի նստատեղերի ամրագրում նախօրոք չի կատարվում:
Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Խմբային Էքսկուրսիայի մասնակցելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ:
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երևանի կլիմայից:
Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
Խմբային Էքսկուրսիաների շրջանակներում չի թույլատրվում բերել ընտանի կենդանիներ:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
Որոշ Խմբային Էքսկուրսիաների դեպքում, կախված Էքսկուրսիայի ուղղությունից և տեղանքից, հնարավոր է տրանսպորտային միջոցը չկարողանա մինչև նպատակակետ հասնել և կարիք լինի որոշ ճանապարհ քայլել և (կամ) աստիճաններ բարձրանալ։ Եթե մասնակիցը քայլելու կամ աստիճաններ հաղթահարելու դժվարություններ ունի, ապա խորհուրդ է տրվում նախօրոք ճշտել այցելվող վայրերում այդպիսի տեղանքների առկայությունը։
Խմբային Էքսկուրսիաների երթուղում նշված կանգառներից բացի, լրացուցիչ կանգառներ հնարավոր են միայն խմբի բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում։
Խմբային Էքսկուրսիաների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը մինչև 1 300 000 AMD՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով: